211652_close_icon
views-count5006 դիտում article-date 18:42 23-01-2022

Ժողովրդին խաբելով, Նիկոլը զավթեց վարչապետի աթոռը. Հայկ Եսայան

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խախտելով բոլոր գրված և չգրված կանոնները Հայաստանի Հանրապետությունում տապալեց սահմանադրությունը և եկավ իշխանության:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 

«Այդ պրոցեսսին նաև անմասն չմնաց ժողովուրդը, ում խաբելով Նիկոլը զավթեց վարչապետի աթոռը: Նա արևմտյան տեխնոլոգիաների և արևմտյան հկ-ների գործուն աջակցությամբ կարողացավ խաբել ժողովրդին և հասնել իր երազանքին:

Փաշինյանի առաջին թիրախը գեներալ Մանվել Գրիգորյանն էր: Իհարկե գեներալին հանրության աչքում հեղինակազրկելը ուներ մի հեռավոր նպատակ և դրա համար էլ նկարահանվեց տուշոնկա-շոուն:

Այնուհետև Փաշինյանական ռեժիմը նույն թվականի ամռանը սկսեց քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Շատերը դա որակեցին որպես անձնական վենդետա, բայց դա այդպես չէր:

Մարտի 1ի գործը առիթ հանդիսացավ, որպեսզի մարգինալիզացվեն բոլոր այն ուժերը, ովքեր գործում էին հայ-ռուսական դաշնակցության և բարեկամության տրամաբանության մեջ: Ռոբերտ Քոչարյանին չներեցին Պուտինի ընկերը լինելու, իսկ Յուրի Խաչատուրովին՝ ՀԱՊԿ ղեկավար լինելու համար: Երկրորդ նախագահը դա լավ էր հասկանում և կալանավորվելուց առաջ իր հարցազրույցում հանրությանը նախազգուշացրեց Թուրքիա պետության ավելի վտանգավոր դառնալու և ծավալապաշտական նկրտումների մասին:

Այս ամենին հաջորդեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի աննախադեպ այցը տարածաշրջան և հանդիպումը Փաշինյանի հետ: Հանդիպման ժամանակ Բոլթոնը կատարեց 2 հայտարարություն:

Առաջինը դա պահանջ էր անցնել ռուսական զինատեսակներից ամերիկկանի, երկրորդը ազատվել պատմական կապանքներից և հարաբերություններ սկսել հարևանների հետ:

Ի՞նչ էր սա նշանակում: Հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից և Արցախյան հաղթանակից ու հրաժարվել Ռուսաստանից, որպես դաշնակից:
Արդեն 2020 թվականի օգոստոսի 14ին « Արցախը Հայաստան է և վերջ» ճառի հեղինակը հարցազրույց տվեց BBC-ին:

Լրագրող Սթիվեն Սաքուրի հարցին թե ինչու Նիկոլ Փաշինյանը չկատարեց հեղափոխական բեմից ժողովրդին տված իր խաղաղության մասին խոստումը, վերջինս պարզապես պատասխանեց մի բարբաջանքով, նշելով որ people in Nagorno Karanakh want to live: Նա չգիտես ինչու չասաց, որ այդպիսի խոստում բեմից, երբեք չի էլ հնչել:

Հետո 1 ամիս անց եկավ աղետալի և ողբերգական պատերազմը: Փաշինյանը գիտակցաբար մի սերնդի մեծ հատվածի տարավ և զոհեց հանու ոչնչի, ինչպես կասեր առաջին տիկինը, անտեսելով Ռուսաստանի պատերազմը կանգնեցնելու երկու միջնորդությունները: Նախագա Պուտինը պատերազմից հետո իր ելույթուն խոսելով նոյեմբերի 9ի հայարարության մասին, նշեց որ իրենց ամերիկացի, հետո ուղղելով «լեզվի սայթաքումը» , ասաց որ հայ կոլեգաների մոտեցումը փոխվեց…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր