211652_close_icon
views-count1598 դիտում article-date 23:16 24-01-2022

Երևանի կանգառների մոտ կտեղադրվեն նոր աղբամաններ. շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրով Երեւանում կշարունակվի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումն ու էներգախնայող լուսատուների տեղադրումը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ այդ նպատակով 2022թ. նախատեսված 100 մլն դրամի փոխարեն Երևանի բյուջեից կհատկացվի շուրջ 250 մլն դրամ: Կարևորելով ծրագրի շրջանակում արձանագրվող զգալի տնտեսումները՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ դրանք կուղղվեն ոչ միայն ընդհանուր համակարգի բարելավմանը, այլև գիշերային լուսավորության ժամանակացույցի երկարացմանը:

Երևանի կանգառասրահների հարակից տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ հայտարարվել է շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

Նմանատիպ նյութեր