211652_close_icon

ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են նոր հնարավորություններ ՀայՓոստի համար

views-count1814 դիտում article-date 14:22 25-01-2022
ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար ԳևորգԽանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպել են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդիհետ:

Հանդիպման ընթացքում ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, իրականացրած նորարարությունները և զարգացման հեռանկարները: Ինչպես նաև կողմերը կիսվել են սպասարկման որակը բարելավելու և մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու վերաբերյալ սեփական փորձառությամբ:
ՀայՓոստի և Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ, մասնավորապես.
  • ՀայՓոստի կողմից էլեկտրական մոտոցիկլների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորումներ, որոնք կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը:
  • PosTransfer ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացում և նոր փոստային օպերատորների, ինչպես նաև ոչ փոստային մասնակիցների (արագ դրամական փոխանցումների համակարգերի օպերատորների) ներգրավում:
Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկին բարձր է գնահատել վերջին 2 տարում ՀայՓոստի իրականացրած թվային տրանսֆորմացիան, iNovation դուստր ընկերության կողմից մշակված Phoenix ծրագրի հնարավորությունները: Ինչպես նաև ընդգծվել են HayPostMed դեղատնային ցանցի գործարկման, ամբողջ ՀՀ-ում դեղերի առաքման կարևորությունը և անհրաժեշտությունը:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Շնորհակալ ենք Համաշխարհային փոստային միությանը գլխավոր գրասենյակում հանդիպման հարթակ ստեղծելու, ինչպես նաև համաճարակի ընթացքում և մինչ օրս կատարած հսկայական աշխատանքի համար: ՀայՓոստը Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն է և այս քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ»:
 ***
Համաշխարհային փոստային միությունը(UPU) միջպետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ ապահովելու և բարելավելու փոստային հաղորդակցությունը Համաշխարհային Փոստային Միության կողմից ստեղծված միասնական փոստային տարածքում: Ի հավելումն ունիվերսալ ցանցի պահպանմանը՝ այն սահմանում է միջազգային փոստի փոխանակման կանոններ իր 192 անդամ պետությունների միջև և տալիս առաջարկություններ փոստփոխանակումը արդիականացնելու և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար: 
***
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ: 
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
 
 

Նմանատիպ նյութեր