34963 դիտում
14:06 26-01-2022
Եթե ՌԴ-ն հարձակվի, դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը. Բայդենը Պուտինին անձնական պատժամիջոցներով է սպառնացել Ուկրաինա ներխուժման դեպքում
Tert.am-ը գրում է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ արևմտյան առաջնորդները ուժեղացնում են ռազմական նախապատրաստական աշխատանքները, ՆԱՏՕ-ն ուժերը բերել է պատրաստության վիճակ՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի զորքերի կուտակման:
Ըստ Բայդենի՝ եթե Ռուսաստանը հարձակվի, դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը», որը «կփոխի աշխարհը»։ Նախագահն ասել է, որ կքննարկի մշակվող միջոցառումների շարքին Պուտինի դեմ ուղղակի պատժամիջոցներ ավելացնելու հարցը:
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Նմանատիպ նյութեր
3569 դիտում
14:11 03-01-2022
Բայդենը Զելենսկու հետ զրույցում հայտարարել է վճռական միջոցների մասին՝ Ուկրաինա ՌԴ-ի հետագա ներխուժման դեպքում
2142 դիտում
10:26 22-07-2021
ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե երկիրը շարունակի ռուսական ռազմատեխնիկա ձեռք բերել
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence