211652_close_icon
views-count2169 դիտում article-date 23:20 26-01-2022

Երբ հավաքվում են մշակութային գործիչները. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նշում է 100 ամյակը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ, գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ թատերական արվեստի մասին: Թատերական արվեստը Հայաստանում ունի դարերի պատմություն: Այն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում: Այսօր  էլ հայկական թատրոնը շարունակում է իր գործունեությունը՝պահպանելով իր դարավոր ավանդույթները: Մեր մայրաքաղաքում ու մարզերում կան բազմաթիվ թատերական օջախներ, որոնք հանդես են գալիս իրենց տարրաբնույթ խաղացանկով, ինչպես մեծերի, այնպես էլ մանուկների ու պատանիների համար: Ես ցանկանում եմ խոսել արվեստասեր հասարակության կողմից շատ սիրված ու մայրաքաղաքի թատերական օջախներից մեկի՝Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասին,որը բավականին վերջերս դարձավ 99 տարեկան: Այսպիսով՝1922 թվականի հունվարի 25-ին «Պեպո» ներկայացման բեմելով Երևանում բացվեց Առաջին պետական թատրոնը, որն ավելի ուշ վերանվանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։ 1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնմուխ է եղել քանդակում շարժման և ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ։

Իր գործունեության  տարիների ընթացքում  մայր թատրոնն ունեցել է բազմաթիվ  ռեժիսորներ, ի դեմս՝ Վարդան Աճեմյանի, Խորեն Աբրահամյանի,Արշակ Բուրջալյանի,Արմեն Գուլակյանի,Լևոն Քալանթարի,Տիգրան Շամիրխանյանի,Վահե Շահվերդյանի, Հրաչյա Ղափլանյանի,Տիգրան Գասպարյանի: Ներկայումս՝ թատրոնի տնօրենը  Վարդան Մկրտչյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր ռեժիսորը՝ սիրված արվեստագետ ու մտավորական, դերասան, թատերական ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության  արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Արմեն  Էլբակյանն  է: Իր գոյության ընթացքում սիրված մշակութային օջախում են աշխատել այնպիսի դերասաններ ու դերասանուհիներ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Աբաջյանը,Հովհաննես Աբելյանը,Խորեն Աբրահամյանը,Ալեքսանդր Ադամյանը,Լևոն Ալավերդյանը,Իսահակ Ալիխանյանը, Լորենց Առուշանյանը,Հովհաննես Ավագյանը,Ավետ Ավետիսյանը,Գրիգոր Ավետյանը,Օրի Բունիաթյանը,Գուրգեն Գաբրիելյանը,Ազատ Գասպարյանը,Դավիթ Գուլազյանը,Թաթուլ Դիլաքյանը,Ֆրունզե Դովլաթյանը,Վահրամ Եղշատյանը,Արմեն Էլբակյանը,Էդգար Էլբակյանը,Գարուշ Խաժակյանը,Համբարձում Խաչանյանը,Ալեքսանդր Խաչատրյանը,Արմեն Խոստիկյանը,Մուրադ Կոստանյանը,Արծրունի Հայրապետյանը,Գեղամ Հարությունյանը,Դավիթ Մալյանը,Միքայել Մանվելյանը,Վաղինակ Մարգունին,Վարդան Միրզոյանը,Գրիգորի Մկրտչյանը,Սամվել Մկրտչյանը,Մհեր Մկրտչյանը,Հարություն Մովսիսյանը,Աշոտ Ներսեսյանը,Բաբկեն Ներսիսյանը,Հրաչյա Ներսիսյանը,Տիգրան Ներսիսյանը, Գևորգ Չեպչյանը,Նիկիտա Ջանանը,Գուրգեն Ջանիբեկյանը,Կարեն Ջանիբեկյանը,Սոս Սարգսյանը,Թադևոս Սարյանը,Վաղարշ Վաղարշյանը,Վահրամ Փափազյանը,Լևոն Քալանթարը, Վլադիմիր Քոչարյանը Արմեն Մարգարյանը, Աննա Էլբակյանը, Թագուհի Հակոբյանը (Հասմիկ),Սիրան Ալավերդյանը, Ելենա Ալվարյանը,Ամալիա Արազյանը,Արուս Ասրյանը,Վարդուհի Վարդերեսյանը, Վարդուհին (Աննա Նամուրազյան),Արուս Ոսկանյանը, Հեղինե Հովհաննիսյանը,Օլգա Գուլազյանը,Նինա Մանուչարյանը,Լյուսյա Հովհաննիսյանը,Վերջալույս Միրիջանյանը,Մարգո Մուրադյանը,Գալինա Նովենցը,Ժենյա Ավետիսյանը,Մետաքսյա Սիմոնյանը,Գրետա Մեջլումյանը,Նելլի Խերանյանը,Ալլա Թումանյանը, Սյուզան Գարագաշը: Իր գոյության 99 տարիների ընթացքում թատրոնի բեմում բեմադրվել ու բեմադրվում են ինչպես հայ, այնպես էլ ռուս ու համաշխարհային դասականների պիեսներ ու ստեղծագործություններ:

Մայր թատրոնի խաղացանկում ընդգրկված են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների ու պատանիների համար բեմադրված գեղեցիկ պիեսներ և գլուխգործոցներ:Այսպիսով՝մայր թատրոնն այս տարի նշելու է հիմնադրման 100 ամյակը:Սրա շրջանակում ցուցադրվելու են ինչպես նախկինում բեմադրված ներկայացումներ,այնպես էլ նոր: Եվ ահա կապված այս հիշարժան տարելիցի հետ սույն թվականի հունվարի 26-ին՝Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ  ընդունելություն՝ նվիրված թատրոնի 100-ամյակին։

Այստեղ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, տնօրեն Վարդան Մկրտչյանը: Այս գեղեցիկ ընդունելությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասաններ, հրավիրյալ անձինք։Այս գեղեցիկ ընդունելությանը ներկա էին նաև թատերական ու մշակութային գործիչներ, գրողներ,թատրոնի ու կինոյի սիրված դերասաններ և այլք:

Բացելով այս գեղեցիկ ընդունելությունը Վարդան Մկրտչյանն իր խոսքում նշեց,որ բոլորին պետք է կոչեմ ընտրյալներ,քանի որ այստեղ հիմնականում այն մարդիկ են, ովքեր գնահատում են թատերական արվեստն ու միշտ կանգնած են թատրոնի կողքին: Նա մի քանի խոսքով ներկայացրեց թատրոնի անցած ուղին ու մի քանի խոսքով պատմեց կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Իր խոսքում նա անդրադարձավ այն հանգամանքին,որ սիրված մշակութային օջախը միշտ պատրաստակամ է համագործակցել բոլոր նրանց հետ,ովքեր կառաջարկեն իրենց աջակցությունն ու համագործակցությունը՝թատրոնի շենացման ու կայացման հարցում:

Իր ելույթի վերջում նա իր շնորհավորանքներն ու երախտիքի խոսքերն ուղղեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանից ու դերասանական անձնակազմից անձնվեր ու տքնաջան աշխատանքի համար:Իր ելույթի ընթացքում Վահրամ Դումանյանն շնորհավորեց թատրոնի անձնակազմին 100 ամյակի կապակցությամբ՝նշելով,որ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել սիրված մշակութային օջախին:

Իր ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնելով աշխատակազմին նա ընթերցեց այն բոլոր նվիրյալների անուն ազգագուններն,ովքեր ներդրում են ունեցել թատրոնի կայացման հարցում:

Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով թատրոնի անձնակազմին Արմեն Էլբակյանն ընթերցեց ներկայիս աշխատակազմի անուն ազգանունները՝նշելով,որ նրանք ու նրանցից եկող սերունդը պետք է պահպանեն մշակութային օջախի բարի ավանդույթներն ու հայկական դարավոր մշակույթը:Գեղեցիկ միջոցառման ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի Պետական Կամերային նվագախումբն ու Ջազ Տրիոն: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր