2457 դիտում
19:26 13-06-2022
Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է այսօր՝ 79 տարեկանում։
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
15:46 04-03-2014
Հեղինե Հովհաննիսյանի հրաժեշտը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
2256 դիտում
12:36 05-06-2021
Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք