2166 դիտում
14:58 27-01-2022
Կամերային նվագախումբը և մենակատարները համերգ կնվիրեն երաժիշտ Աշոտ Այվազյանի հիշատակին
Փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։ Համերգը կնվիրվի նվագախմբի երկարամյա երաժիշտ Աշոտ Այվազյանի հիշատակին։
Որպես մենակատարներ ելույթ կունենան ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը (ՀՊԿՆ կոնցերտմայստեր), Անի Բալյանը, Գոհար Պապոյանը, Գրիգոր Գյուլխանջյանը, Էդմոնդ Հովհաննիսյանը, թավջութակահար Հակոբ Աթյանը և կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը։
Համերգային ծրագրում Յ. Ս. Բախի, Ա. Վիվալդիի, Էդ. Միրզոյանի ստեղծագործություններն են։
Աշոտ Այվազյանը ծնվել է 1957 թ․։ Բացի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելուց, սովորել է նաև Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Աշխատել է Օպերային ստուդիայի նվագախմբում որպես թավջութակահարների կոնցերտմայստեր։ Դասավանդել է Կոնսերվատորիայում, հիմնադրել է Բաբաջանյան տրիոն։
1994-96 թթ․ աշխատել է Կրասնոդարի կամերային նվագախմբում։ 2001 թ․ դարձել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր։
Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Մահացել է 2017 թ․։

Նմանատիպ նյութեր
1289 դիտում
17:02 20-12-2019
Կամերային նվագախումբը համերգ նվիրեց մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1350 դիտում
22:50 16-05-2022
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրվել է մասնակցելու Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին
Այս բաժնից
1972 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2203 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
883 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ