211652_close_icon
views-count1825 դիտում article-date 17:09 27-01-2022

«Փարիզ - 2024» կազմկոմիտեն սկսել է «Ավելացրու շարժումդ» նախաձեռնությունը

«Փարիզ - 2024»  կազմկոմիտեն  սկսել է << Ավելացրու շարժումդ >>  նախաձեռնությունը: Նպատակը ֆրանսիացի երեխաների պասիվությունը կանխելը, ֆիզիկական շարժումներն ակտիվացնելն է:  

Ֆրանսիացի դպրոցականների ավելի քան 80 տոկոսը չի  կատարում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները: Դրանց համաձայն՝ երեխաներն ու դեռահասները պետք է սպորտով զբաղվեն օրեկան առնվազն 60 րոպե։ 

Միջոցառմանը մասնակցում է  շուրջ 4700 դպրոցների 700 հազար երեխա։ Ակնկալվում է, որ արշավում կընդգրկվի հինգ մայրցամաքների 29 երկրների 46 ֆրանսիական դպրոցների  26,500 սովորող:

Անցյալ տարվա  փորձնական տարբերակը հասանելի է եղել ավելի քան 500,000 դպրոցականի:

Երկրորդ տարին անցկացվող այս նախագիծը հանդիսանում է  << Փարիզ 2024 >> ամառային օլիմպիական  խաղերի ժառանգությունը: Ծրագրի շնորհիվ սպորտը դպրոցներում  առավել  կարևոր է  դառնում, հատկապես՝  ներկայիս առողջապահական բարդ համատեքստում:

Ակցիային աջակցում է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկետը:

Նմանատիպ նյութեր