1767 դիտում
09:37 28-01-2022
Ինչ են մտածում Ուկրաինայի հարցի շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի փողոցներում․ «Ամերիկայի ձայն»
Այս օրերին, երբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարված են Ուկրաինայի հետ կապված ճգնաժամի պատճառով, իսկ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ընթանում են երկու կողմից զորավարժություններ, Մոսկվայի և Վաշինգտոնի փողոցներում մարդիկ իրենց կարծիքներն են հայտնում ռուս-ուկրաինական ճգնմաժամի և դրա հանգուցալուծման մասին:
«Ամերիկայի ձայնը» ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ հարցումներ է անցկացրել մայրաքաղաք Վաշինգտոնում:
«Մի փոքր տեղյակ եմ, որ ռուսական զորքերը կուտակվում են սահմանի այդ կողմում և սպառնում են ներխուժել Ուկրաինա: Անպայման անհրաժեշտ է այնտեղ ուղարկել զենք ու ռազմական օգնություն։ Իմ վերաբերմունքը ոչ միանշանակ է զորքեր տեղակայելու հարցում»,- ասում է վաշինգտոնաբնակ Զակը:
Վաշինգտոնաբնակ Քեթրինը ի պատասխան Ամերիկայի ձայնի հարցին ասել է, որ երկու կողմից էլ նկատվում է զորքերի կուտակում։ Ըստ նրա դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ընթացք կստանա այս հակադրությունը. կշարժվեն արդյոք զորքերը, թե ոչ, դեռևս պարզ չէ:
Մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ էլ՝ Էրրենը, ի պատասխան ասել է.
«Կարծում եմ, որ մենք պետք է անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուկրաինացիներին աջակցելու համար, և ես կարծում եմ, որ մենք պետք է դրսևորենք լիարժեք նվիրվածություն: Այն ժողովրդավարական դաշնակից է, և թշնամիներին հակասական ազդանշաններ ուղարկելու ժամանակ չկա»,- նշել է նա ի պատասխան Ամերիկայի ձայնի հարցին ուկրաինական ճգնաժամի մասին:
Իր հերթին Ռոյթերս գործակալությունը հարցումներ է իրականացրել Մոսկվայի փողոցներում՝ պարզելու համար մոսկվացիների վերաբերմունքը ճգնաժամի ու ընթացող գործընթացների մասին:
Մոսկվայաբնակ Ելենա Գլեբովայի կարծիքով՝ Արևմուտքի դիրքորոշումը շատ ագրեսիվ է Ռուսաստանի նկատմամբ: Ըստ նրա՝ Լավրովի և Պուտինի հայտարարություններն ավելի ճշմարիտ են, քան արևմտյան քաղաքականությունը: Նա պնդում է՝ այս պատմությունն ամբողջությամբ հորինված է: Մարդիկ պատերազմ չեն ուզում, այլ ցանկանում են խաղաղություն և հանգստություն: Բոլորը հոգնել են պատերազմներից և աղետներից, մարդկանց խաղաղություն է պետք: Նրա կարծիքով պատերազմի մեջ են հետաքրքրված Ուկրաինայի իշխանությունները:
Իր հերթին մեկ այլ մոսկվացի Նիկոլայ Զայցևը պնդում է.
«Նորմանդական բանակցությունների ձևաչափը միակ ադեկվատ ձևաչափն է, որը տալիս է կառուցողական դիրքորոշում: Բայց, իրականում, Արևմուտքն օգտագործում է Ուկրաինան որպես խաղաքարտ: Ես շատ մտերիմ ընկերներ և կապեր ունեմ Ուկրաինայում, կինս էլ ուկրաինացի է, ուկրաինացի ժողովուրդին օգտագործում են քաղաքական նպատակների համար: Նորմանդական բանակցությունները միակ ադեկվատ ձևաչափն է, որը որոշակի հեռանկար է տալիս, այդ իսկ պատճառով Արևմուտքը պետք է գնահատի Ռուսաստանի համբերությունը, այլ ոչ թե շարունակի ճնշում գործադրել: Ամենամեծ կարեկցանքի արժանի է ուկրաինացի ժողովուրդը»:

Նմանատիպ նյութեր
5552 դիտում
22:25 28-07-2017
Դիվանագիտական պատերազմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև. «Ամերիկայի ձայն»
1609 դիտում
10:01 01-06-2022
Ռուսական նավթի բեռնարգելքի հարցի շուրջ Եվրամիությունը եկել է համաձայնության․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»