1609 դիտում
10:01 01-06-2022
Ռուսական նավթի բեռնարգելքի հարցի շուրջ Եվրամիությունը եկել է համաձայնության․ «Ամերիկայի ձայն»
Եվրամիության առաջնորդները փոխզիջման են եկել Ռուսաստանի նկատմամբ նավթի մասնակի բեռնարգելք կիրառելու հարցում: Երկուշաբթի օրը որոշ առումներով մեղմացված բեռնարգելքի մասին որոշումը վերաբերում է միայն ռուսական այն նավթին, որը ներմուծվում է ծովով:
Ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասել. «Դրա շնորհիվ Խորհուրդն այժմ պետք է կարողանա մինչև տարեվերջ ավարտել ռուսական նավթի ներմուծման գրեթե 90%-ի արգելքը»: Նա կարեւորել է նաեւ «Սբերբանկ»-ին SWIFT ցանցից կտրելու փաստը:
«Սբերբանկը Ռուսաստանի ամենամեծ բանկն է, ուստի լավ է, որ մենք այժմ SWIFT-ից հանում ենք այս բանկին»,- ասել է նա ու կենտրոնացել նաեւ ԵՄ-ի ընկերությունների կողմից ռուսական նավերի ապահովագրման և վերաապահովագրման արգելքի վրա: Ուրսուլո ֆոն դեր Լեյենը նաեւ կարեւորել է Եվրամիության տարածքում ռուսական եւս երեք պետական լրատվամիջոցների հեռարձակումներն արգելելու որոշումը, նպատակ ունենալով կանխել ռուսական ապատեղեկատվության տարածումը:
Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով էլ, «Սա ուշագրավ ձեռքբերում է Եվրոպական խորհրդի կողմից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցել են այս հանդիպմանը, քանի որ մեզ անհրաժեշտ է քաղաքական առաջնորդություն այս արտասովոր, դժվարին ժամանակներում»,- ասել է նա:
Միշելն ասել է, որ նոր պատժամիջոցները, որոնց ընդունման համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ երկրների աջակցությունը, կհաստատվեն մինչև չորեքշաբթի:

Նմանատիպ նյութեր
1623 դիտում
09:25 31-05-2022
ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել ռուսական նավթի էմբարգոյի շուրջ․ «Ամերիկայի ձայն»
1386 դիտում
16:20 22-08-2014
Լեհաստանը գնահատել է ռուսական բեռնարգելքի հետևանքով իրենց ունեցած կորուստները
2848 դիտում
13:49 28-12-2016
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցի շուրջ. Anadolu
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»