1896 դիտում
19:25 28-01-2022
Փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ
Փետրվարի 4-ին ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «STABAT MATER» ստեղծագործությունը։
Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): եքիջյան
Տոմսերի արժեքը` 1000-8000 դր․
Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։
Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։

Նմանատիպ նյութեր
3087 դիտում
14:19 24-09-2016
Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը
3215 դիտում
16:38 22-11-2018
Բեռլինում տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
Այս բաժնից
655 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
691 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են