2719 դիտում
16:44 29-01-2022
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված կլինեն արդյունաբերության, այլ ոչ թե սպառողների դեմ
Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կուղղվեն արդյունաբերության թուլացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Փիթեր Հարելը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակումներ մտցնել, որոնք կանդրադառնան սպառողների վրա: Այդպիսի սահմանափակումներից է սմարթֆոնների մատակարարման արգելքը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցները կառաջացնեն կապիտալի արտահոսք և գնաճ:
«Մենք չենք կարող կանխատեսել յուրաքանչյուր գործողություն, բայց մեր մտադրությունն իրապես այն է, որ միջոցներ ձեռնարկվեն, որոնք, մեր կարծիքով, ժամանակի ընթացքում կհանգեցնեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժի եւ արտադրական հզորությունների նվազմանը, այլ ոչ թե առանձին մարդկանց, ռուս սպառողների վիճակի վատթարացմանը»,— ասել է Փիթեր Հարելը:

Նմանատիպ նյութեր
7032 դիտում
10:18 26-07-2017
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան. «Ամերիկայի ձայն»
1734 դիտում
09:02 18-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. Ժողովուրդ
2091 դիտում
09:59 19-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանը․ ՀԱ
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը