211652_close_icon
views-count1737 դիտում article-date 09:02 18-07-2014

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամի հետևանքով լայն թափ ստացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը: Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Նկատենք, որ այս պատժամիջոցներն անխուսափելիորեն կանդրադառնան նաև Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ՝ ԱՄՆ-ի «սև ցուցակում» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը և «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաև Հայաստանում: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս ասել է, թե ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև Հայաստանի վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր