2094 դիտում
09:59 19-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանը․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է արտահայտվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն:
Այսպես. «Գազպրոմբանկը» իր դուստր բանկի միջոցով ի դեմս «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի», ներկայացված է նաև Հայաստանի բանկային համակարգում: «Գազպրոմբանկը» հայաստանյան «ԱռԷքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հարյուր տոկոսանոց սեփականատերն է, որը զբաղվում է առաջին հերթին Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ֆինանսական հոսքերի սպասարկմամբ:
Բանկի հաճախորդների թվում են՝ «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Միջազգային էներգետիկ կորպորացիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և ռուսական կապիտալով բազմաթիվ այլ ընկերություններ: Իհարկե, «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն զբաղվում է նաև այն բոլոր գործառույթներով, որոնք իրականացնում են Հայաստանում գործող մյուս բանկերը:
«Գազպրոմբանկի» նկատմամբ սահմանափակումների կիրառումը բնականաբար բացասաբար կազդի նաև բանկի հայաստանյան դուստր ձեռնարկության վրա: Դա կարող է արտահայտվել ինչպես ֆինանսական միջոցների սղության, այնպես էր ներդրումային ծրագրերի հետաձգման տեսքով:
Հայաստանի տնտեսական դաշտում շատ ավելի բացասական կարող են լինել «Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքները: Թեև այս ընկերությունը Հայաստանում, կարելի է ասել, դեռևս ձևականորեն է ներկայացված, այնուհանդերձ դրա հետ կապված լուրջ ներդրումային սպասումներ կան: Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Նաիրիտի» հիմքի վրա կառուցվող նոր գործարանին, որտեղ ակնկալվում են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
09:02 18-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. Ժողովուրդ
2719 դիտում
16:44 29-01-2022
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված կլինեն արդյունաբերության, այլ ոչ թե սպառողների դեմ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»