Gucci-ի սեփականատերերը Իտալիային 1,4 մլրդ եվրո են պարտք
Հանրահայտ Gucci մոդայի տան սեփականատերերը Իտալիայում 1,4 մլրդ եվրոյի հարկերի պարտք են կուտակել:
Աշխարհահռչակ ապրանքանիշը տնօրինող Kering հոլդինգը ստիպված պետք է լինի վճարել բոլոր գումարներն ու տույժ-տուգանքները, որոնք միասին կազմում են մոտ 2 մլրդ եվրո:
Լուրջ իրավախախտումները հայտնաբերվել են աուդիտի ընթացքում, որը իտալական կառավարության պատվերով էր իրականացվել: Ստուգումների ընթացքում ուսումնասիրվել են 2011-2017թթ. ժամանակահատվածի հարկային վճարումները:
Ամենաշատ հարցեր հարկային մարմինների մոտ առաջացրել է շվեյցարական Luxury Goods International ընկերությունը, որը հանդիսանում է Kering հոլդինգի դուստր ընկերությունը: