211652_close_icon
views-count8680 դիտում article-date 20:11 01-02-2022

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:

Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։

Նմանատիպ նյութեր