79322 դիտում
19:16 03-02-2022
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզպետարանում. վիճաբանություն-քաշքշուկ է տեղի ունեցել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:
SHAMSHYAN.com-ի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: