28674 դիտում
22:30 03-02-2022
Երևանում 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+