2552 դիտում
12:39 06-02-2022
Ոչ մի քարտեզ չկա ստորագրված, հաստատված խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից․ «Առերեսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
aravot.am-ը գրում է. Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ կարիք չկա «կրեատիվ» մոտեցումներ մշակել սահմանազատման հարցում, միջազգային սահմանները պետք է ճանաչվեն: Սակայն կարո՞ղ ենք արդյոք ասել, թե այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան միջազգայնորեն ճանաչված սահմաններ։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս հարցին ի պատասխան՝ ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն Սեն Հովհաննիսյանը մասնավորապես պատասխանեց․ «Վստահ կարող եմ ասել՝ չկան եւ չեն կարող լինել առաջիկա մի քանի տարիների ընթացքում»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ներքին սահմանազատման քարտեզները ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում են։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ «Ռուսաստանի նախագահի նշած քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի վարչական բաժանման մասին օրենքում նկարագրված Հայաստանի Հանրապետության սահմանների հետ»։ Արդյոք պարզ է, թե խոսքը ո՞ր քարտեզների մասին է։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը հարցին ի պատասխան նշեց․ «Միանշանակ կարող եմ ասել, որ ճիշտ է 20-ական թվականների քարտեզները որպես հիմք վերցնել։ Իրավական եւ այլ առումներով՝ ավելի ճիշտը դրանք են»։
Ըստ նրա՝ այդ քարտեզներում Արծվաշենը միացած է Հայաստանին, անկլավներ չկան։ «Եվ այն ճանապարհները, որոնք այսօր պրն վարչապետը համարում է ադրբեջանական՝ նույնիսկ հիմնականում Հայաստանի տարածքում են»,– հավելեց պրն Մանասյանը։
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված