211652_close_icon
views-count187243 դիտում article-date 14:20 06-02-2022

Ողբերգական դեպք Ծաղկաձորի ճոպանուղու դահուկուղում. մահացած 12-ամյա տղան Գերմանիայի Դաշնության քաղաքացի էր. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:40 –ին «Հրազդան» բժշկական կենտրոնից   ոստիկանության Հրազդանի բաժին  ահազանգ է   ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:

Ժամանել է  նաև Կոտայքի մարզային քննչական վարչության  խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30–ի սահմաններում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի  12-ամյա Ս. Ֆ.-ն, ով հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի  «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու  1-ին կայանի դահուկուղով  դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և  հարվածել ցանկապատի սյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր