211652_close_icon
views-count2224 դիտում article-date 14:55 07-02-2022

Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման. News.am. ՈՒՂԻՂ

Վարորդներն այսօր՝ փետրվարի 7-ին հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից, հայտնում է News.am-ը։

Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակով, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:
 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր