211652_close_icon

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

views-count1921 դիտում article-date 09:06 13-04-2025
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին և 14-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 13-15-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 13-ին և 14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-ին և 16-ին՝ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Նմանատիպ նյութեր