211652_close_icon
views-count4129 դիտում article-date 15:27 18-02-2022

«Այս թանկացումն աբսուրդ է». Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ–ի վճարների բարձրացման. News.am

Ավտոմեքենաների վարորդներն այսօր՝ փետրվարի 18-ին, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց. Նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ, հայտնում է NEWS.am-ը։

«Այս թանկացումն աբսուրդ է. ինչու պետք է վարորդը 3 հազար դրամ ավել վճարի, եթե ինքը տարիներ շարունակ ԱՊՊԱ վճար է ստացել, վթար չի ունեցել, հետեւաբար, ԱՊՊԱ-ի կողմից որեւէ վճար չի ստացել: Երկրորդ, 10-14 դասի համար ապահովագրական վճարը մոտավորապես 6-9 հազար դրամով թանկանալու է: Ենթադրենք, ես վթարի պատճառ դարձա եւ դիմացի մեքենայի վնասը, ասենք, 20 հազար դրամ է գնահատվում: Ես տարիներ շարունակ պետք է 6-9 հազար դրամ ավելի թանկ վճարեմ ապահովագրական վճար: Այսինքն 4 տարում ես 34 հազար դրամ ավել եմ վճարելու, այն դեպքում, ոերվ վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՊՊԱ վճարների բարձրացումն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից: Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին ու փետրվարի 7-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:

Նշենք, որ ըստ այդ փոփոխությունների ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանից, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամը, ապա մալուսային համակարգը բարձանում է ութ դասով: Մալուսային համակարգի ամենաբարձր շեմը 300 տոկոսն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր