211652_close_icon
views-count1524 դիտում article-date 18:02 07-02-2022

Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից լրացվել է 130 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել Կապանից 13 կմ հարավ-արևելք, 4.5 մագնիտուդով. ԱԻՆ-ում ամփոփել են անցած ամիսը

Այսօր՝ փետրվարի 7-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն ամփոփել են հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Գույքի կառավարման վարչության անշարժ գույքի բաժնի պետ Հովիկ Պողոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը և Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է ԱԻՆ իրավաբանական, ֆինանսատնտեսագիտական վարչությունների, կադրային քաղաքականության բաժնի, արտաքին կապերի վարչության, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, քարտուղարության, ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲ ընկերության, Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի իրականացրած մեկ ամսվա աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների 265 դեպք, իսկ նախորդ ամսից փոխանցվել է հրդեհների 86 դեպք (որից 21-ը նյութ, 2-ը՝ քրեական գործ): Վարույթում քննվել է ընդհանուր 351 հրդեհի դեպք, որից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, 43  նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը, 9 նյութերով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 130 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունվարի 16-ին տեղական ժամանակով 03:25-ին Կապան քաղաքից 13 կմ հարավ-արևելք, 4.5 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ):

2022 թվականի հունվար ամսվա ընթացքում Գույքի կառավարման վարչությունն իր գործառույթների շրջանակում ավարտին է հասցրել Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպարի հենակետի գազաֆիկացման աշխատանքները: Ընթացքի մեջ են Փրկարար ծառայության Կոտայքի ՄՓՎ-ի շենքը 30 կվտ հզորությամբ եռաֆազ հոսանքով ապահովման աշխատանքները:

Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը ներկայացրել է ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններով 2021-2023թթ միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ գործունեության վերաբերյալ նշված ժամանակահատվածում եղել է ընդհանուր առմամբ  2744  անդրադարձ, ինչը 130-ով ավել է 2021 թվականի հունվար ամսվա և 203-ով ավել դեկտեմբերի  համեմատությամբ։ Նախորդ  տարվա հունվարի համեմատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև  ՏՀԿԲ հեռախոսային կենտրոնով, ԱԻՆ facebook-ի պաշտոնական էջով,  էլեկտրոնային հասցեով ստացված հարցումների, դիմումների և դրանց սպասարկման առումով:

Մեկ տարի գործում է «Վստահության հեռախոս»-ը. 2021 թվականի հունվարի 8-ից մինչ դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ «Վստահության հեռախոս»-ով   ստացված զանգերը վերաբերել  են ինչպես ԱԻ նախարարության համակարգին առնչվող խնդիրներին, այնպես էլ ունեցել են խորհրդատվական, տեղեկատվական բնույթ:  «Վստահության հեռախոս»-ով  քաղաքացիներից ստացված մի քանի ահազանգերով անցկացվել են ծառայողական քննություններ:

ՏՀԿԲ-ի կողմից նախաձեռնվել է հանրային իրազեկման նոր ծրագիր՝ հանրային ռադիոյի եթերով։ Նախապատրաստական փուլից հետո`  այն եթերում կլինի մարտին:

 

Նմանատիպ նյութեր