211652_close_icon
views-count3105 դիտում article-date 13:58 14-02-2022

Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։

Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։

«Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է: Օրինկ, նույն Երեւանում շատ մարդիկ կան, որ ասել են՝ չեն զգացել, կան մարդիկ, որոնց նկարագրությունից երեւում է, որ շատ ուժեղ են զգացել: Եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում: Ես ինքս 8-րդ հարկում եմ ապրում, երկրաշարժի ժամանակ հանգիստ ընտանիքով գնացեինք կանգնեցինք այնտեղ, որպտեղ պետք է կանգնենք»,-ասաց Սոս Մարգարյանը:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր