211652_close_icon
views-count30629 դիտում article-date 17:30 10-02-2022

Վանաձորում, Աբովյանում և Վարդենիսում կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում:

Հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի վարչատնտեսական և կենցաղային բաժինները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի կրում համապատասխան հագուստ, Վանաձորի և վարդենիսի արտադրամասերի անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ, Վարդենիսում՝ արտադրամասը նաև ապահովված չի եղել սանհանգույցով և հանդերձարանով:

Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
 
 ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր