80452 դիտում
21:44 10-02-2022
Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. 29-ամյա տղամարդը դանակի սպառնալիքի տակ պահանջել է ապահովել իր չվերթը դեպի Ռուսաստանի Դաշնություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Ժամը 17:00–ի սահմանններում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանության ավագ սերժանտը մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ 4-րդ հարկում գործող ավիաընկերությունը սպասարկող դրամարկղերից մեկի մոտ կասկածելի բան է տեղի ունենում:
Ոստիկանության ավագ սերժանտը, մոտենալով նշված վայր, նկատում է, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքի տակ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և իրեն տոմս տան, որպեսզի ինքը մեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ոստիկանության ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մ.-ն է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 1-ին մասի (ավազակային հարձակում) հատկանիշներով:
Կասկածյալ Անդրանիկ Մ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
17614 դիտում
10:03 23-10-2014
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հովիվը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանի ատրճանակը