92442 դիտում
23:00 11-02-2022
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Վարդաբլուր գյուղում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցու մոտ հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Կեսօրին ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի մոտակայքում գտնվող եկեղեցու հարևանությամբ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս՝ 5-րդ կմ հատվածում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցուց մոտ 80 մետր հեռավոութայն վրա, հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: