Ոստիկանությունը բացահայտել է Գյումրու դեղատնից կատարված կողոպուտը․ կա ձերբակալված
Գյումրու Անի թաղամասի «Դիաֆարմ» դեղատնից փետրվարի 6-ին կատարված կողոպուտը բացահայտվել է։ Ձերբակալվել է 1994 թվականին ծնված Ա․ Ս․-ն, որը խոստովանել է՝ կողոպուտի հեղինակը ինքն է, հայտնում է Aravot.am-ը:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայակիցները վերոնշյալ հանցագործությունը կատարելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ փետրվարի 11-ին, ժամը 18․35-ի սահմաններում Գյումրու Վազգեն Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բերման են ենթարկել նրան։
Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին, ձերբակալվել է ու տվել խոստովանական ցուցմունք։ Գողոնը առգրավվել է, նախաքննությունը շարունակվում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: