211652_close_icon
views-count1957 դիտում article-date 22:48 12-02-2022

Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ. ՊՆ

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորել է բոլորին և կոչ  արել  շարունակել նույն նվիրումով  իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։

Նմանատիպ նյութեր