211652_close_icon
views-count2028 դիտում article-date 18:06 14-02-2022

40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 14-ին 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։  

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով   տոնի խորհրդին, մասնավորաբար կարևորեց հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:

Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթեց հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն  ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր