211652_close_icon
views-count4209 դիտում article-date 14:15 24-09-2021

Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ միջազգային մրցույթ ենք հայտարարելու․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն։

Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հաջորդը Թալին-Գյումրի հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, և նախատեսում էին, որ 2020 թվականին հատվածի մի ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել և հիմա այս տարի ամբողջ ծավալով տեղի է ունենում աշխատանքը։

Նմանատիպ նյութեր