1959 դիտում
23:30 17-02-2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Դիանա Ադամյանը և Ստեֆան Ֆրուխտը կներկայացնեն Մենդելսոնի և Շուբերտի ստեղծագործությունները
Փետրվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու դասական երաժշտության երեկոյի։ Կներկայացվեն Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը և Ֆրանց Շուբերտի «Մեծ սիմֆոնիա» թիվ 9-ը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Դիանա Ադամյանը, իսկ համերգը կղեկավարի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։
Դիանա Ադամյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այժմ սովորում է Մյունխենի կոնսերվատորիայում։
2014 թվականին Պինկաս Ցուկերմանի հրավերով երիտասարդ ջութակահարը մասնակցել է Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի (NAC) ամառային դասընթացներին։
22-ամյա երաժիշտը հասցրել է 1-ին մրցանակների արժանանալ, այդ թվում՝ Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված և «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոներում, Յեհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթում, ինչպես նաև Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթում։
Դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը ղեկավարել է բազմաթիվ նվագախմբեր։ Պրոֆեսոր Ֆրուխտը ոչ միայն երաժիշտ է, այլև մշակույթի բնագավառի մենեջեր, հեղինակ և մեծ թվով երաժշտական ստեղծագործությունների հրատարակիչ։ Նա թողարկել է Բեռլինի ֆիլհարմոնիկին կից Կարայանի անվան ակադեմիայի նվագախմբի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բավարական պետական օպերայի, Բեռլինի գերմանական օպերայի նվագախմբի և ուրիշների հետ ունեցած ելույթների բազմաթիվ ձայնագրություններ։
2015-ից պրոֆեսոր Ֆրուխտը գործում է որպես «Սիմենս» ընկերության արվեստների աջակցության ծրագրի գեղարվեստական տնօրեն և նույն ընկերության մշակույթի ու հովանավորության գծով ծրագրերի տեղական ղեկավար։

Նմանատիպ նյութեր
1603 դիտում
16:24 27-12-2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված