211652_close_icon
views-count5666 դիտում article-date 21:56 17-02-2022

Ռ. Պետրոսյանը Վերաքննիչում ևս պարտվեց նախկին աշխատակցին. Լ. Գաբրիելյանը կվերականգնվի իր պաշտոնին

yerkir.am-ը գրում է. Վերաքննիչ դատարանը, Նարինե Բարսեղյանի նախագահությամբ, փետրվարի 10-ին մերժել է Շրջակա միջավայրի նախկին նախարար, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի բողոքը։ Վերջինս բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը վերականգնվելու էր պաշտոնում, ստանալու էր միջին աշխատավարձը ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար։

Հիշեցնենք՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի սեպտեմբերի 3-ին կայացրած վճռով՝ ամբողջությամբ բավարարվել էին ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջները. անվավեր էին ճանաչվել նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, այդ թվում՝ Լևոն Գաբրիելյանի պաշտոնից ազատման հրամանը, նրան վերականգնել էր պաշտոնում և պարտավորեցրել Շրջակա միջավայրի նախարարությանը Գաբրիելյանին վճարել նրա միջին աշխատավարձը ողջ պարապուրդի համար: Բացի դրանից, ՇՄՆ-ն պետք է փոխհատուցեր Լևոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 hազար դրամի չափով և պետտուրքը՝ 8000 դրամ:

Նախ՝ Լևոն Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի 2020թ. օգոստոսի 28-ի հրամանի հիման վրա ենթարկվել էր կարգապահական տույժի՝ խիստ նկատողություն՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով չկատարելու համար, սակայն հրամանով չէր հիմնավորվել, թե կոնկրետ որ պարտականությունները չեր կատարել:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր