211652_close_icon
views-count14362 դիտում article-date 15:38 18-02-2022

«Հուսով եմ՝ այս հարցը միայն ինձ չի հուզել եւ համոզված եմ, որ այդ օրը այնտեղ մենակ չեմ լինի»․ Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, նոր գրառում է արել՝ անդրադառնալով Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցին։

Դ. Ամալյանը նշել է, որ չի կարող չընդվզել այդ երեւույթի դեմ՝ որպես հայ ծնվելու համար Տիրոջը շնորհակալ մարդ, միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով իր «չհասարական, չքաղաքական սկզբունքին»։

 «Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի...Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը...

Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային...

Ի՞նչ անենք.....

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր