1301 դիտում
12:26 19-02-2022
Ռոստովի շրջանում ԱԻՆ-ը բերվել է պատրաստության բարձր մակարդակի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռոստովի շրջանում բերվել է պատրաստության բարձր մակարդակի՝ Դոնեցկից և Լուգանսկից եկող փախստականների հետ կապված իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ օգնություն տրամադրելու գործընթացին ներգրավված է ավելի քան 400 մարդ և 150 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:
Հայտնի է, որ Լուգանսկից արդեն իսկ տարհանվել է ավելի քան 25 հազար, իսկ Դոնեցկից՝ 6600 մարդ:
Նմանատիպ նյութեր
2848 դիտում
19:56 05-03-2020
1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի. ՊՆ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր