13359 դիտում
13:57 19-02-2022
Դոնբասից Ռուսաստանի սահմանը հատել է ավելի քան 10 հազար մարդ
Ռուս-ուկրաինական լարման ֆոնին Դոնբասից Ռուսաստան է անցել 10 հազար 356 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը:
«Ժամը 10:00-ի դրությամբ՝ սահմանը հատել է 10 հազար 356 մարդ, որոնցից 4527-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 5806-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, իսկ 23-ն օտարերկրացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:
Նմանատիպ նյութեր
13075 դիտում
21:35 10-08-2017
Ավելի քան 60 հազար մոսկվացիներ չեն կարողացել սահմանը հատել պարտքերի պատճառով
1508 դիտում
21:30 11-10-2014
Ուկրաինայի պետբյուջեն Դոնբասից չի ստացել ավելի քան 285 միլիոն դոլարի հարկ. Յացենյուկ
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին