1375 դիտում
16:09 19-02-2022
ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին
Փետրվարի 19-ին ԱՀ խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:
Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին:
Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական զարգացումներին, Արցախի կարգավիճակին ու այդ համատեքստում խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր:
«Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ նախաձեռնողները ներկայացրել են հայ մտավորականներին միավորող կառույցի ստեղծման նպատակը, այն է՝ համախմբել ազգն Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ: Նրանք հանդես են եկել հայությանն ուղղված ուղերձով ու ազդարարել են Ազգային միասնության խորհուրդ ստեղծելու, Արցախում համահայկական համաժողով հրավիրելու մասին:
Հանդիպմանը ներկա խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցը Արցախ ու համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
817 դիտում
19:09 18-03-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ֆրանսիացի մտավորականների
4148 դիտում
18:44 11-04-2021
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր