211652_close_icon
views-count3416 դիտում article-date 16:57 19-02-2022

Տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն տեղի չի ունենա. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ և տեսանելի ապագայում տեղի չի ունենա:

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Շոլցն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Խնդիրն այն է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ, տեսանելի ապագայում տեղի չի ունենա»,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակը։

Նմանատիպ նյութեր