211652_close_icon
views-count4293 դիտում article-date 18:14 19-02-2022

«Հայաստանն ու Բուշն անձամբ». տեղի ունեցավ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի արժեքավոր աշխատության շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը:
 
Միջոցառմանը, որին ներկա էին բազմաթիվ ԱԺ նախկին և ներկա պատգամավորներ, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանը, Մարգարիտա Եսայանը, Սպարտակ Սեյրանյանը, քաղաքագետներ Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Քոչարյանը և այլն, վերլուծաբաններ, լրագրողներ, գրքի կարևորության մասին նախ խոսեց ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ Վերջինս ընդգծեց հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը՝ նշելով. «ԱՄՆ-ում հայկական համայնքը կարող է քաղաքական ազդեցության ավելի բարձր մակարդակի բարձրանալ»։
 
Գրքում չհրապարակված տեղեկություններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձևի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ մնաց նաև անձամբ Բուշի ճնշման արդյունքում:
 
«Աշխատել եմ Պենտագոնի, Պետդեպի, Սպիտակ Տան, անվտանգության խորհրդի, ԿՀԳ և այլ հիմնարկների արխիվներում, զրոււցներ եմ ունեցել հայ և ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կարծում եմ աշխատությունը հետաքրքիր կլինի քաղաքականությամբ, պատմությամբ և միջազգային հարաբերություններով զբաղվող ընթերցողների համար», շնորհանդեսից առաջ հայտնել է գրքի հեղինակը՝ Սուրեն Սարգսյանը:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+

Նմանատիպ նյութեր