211652_close_icon
views-count3126 դիտում article-date 15:46 20-02-2022

Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մյունխենում

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը հուսով է, որ ամիսներ առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իր պատմական այցով (որն, ի դեպ, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանի նախագահի առաջին այցն էր) մեկնարկած երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ է բացում:

Նմանատիպ նյութեր