211652_close_icon
views-count38588 դիտում article-date 13:59 25-02-2022

Երևանում 67-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Grand Cherokee-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Ռաֆիկ Քյարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկանդուխտ Համբարձումյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Բժիշկները վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր