211652_close_icon
views-count5591 դիտում article-date 19:12 25-02-2022

«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրեց համագործակցությունը «Աերոֆլոտի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մենք ընդհատել ենք մեր համագործակցությունը «Աերոֆլոտ»-ի հետ։ Մենք կիսում ենք մեր երկրպագուների մտահոգությունն ամբողջ աշխարհում և մեր ցավակցությունն ենք հայտնում տուժածներին»:

Իր հերթին, գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբը որոշել է թիմի մարզաշապիկներից հեռացնել «Գազպրոմ» մակագրությունը՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, հայտնում է Armsport.am-ը։

Այս որոշումը կայացվել է GAZPROM Germania-ի հետ քննարկումներից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր