211652_close_icon
views-count15934 դիտում article-date 20:36 25-02-2022

Ոչ մի տարհանում, մնում ենք Կիևում. Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին լուրը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիևը լքելու մասին տեղեկությունն էր տարածել  «CNN» հեռուստաալիքը:

«Ոչ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է ՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում», -  Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ստրանա» պարբերականը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում:

Նմանատիպ նյութեր