211652_close_icon
views-count1932 դիտում article-date 16:05 26-02-2022

Կապանի թատրոնի դերասանների գնահատականը չդադարող ծափերն են. Aravot.am

Կապանի դրամատիկական պետական թատրոնի համար անցած՝ 2021 թվականը չնայած դժվարին էր, բայց հաջողություններ էլ ունեցան։ «Ես դեռ ունեմ հույս» ներկայացումն առաջնախաղից հետո սիրվեց հանդիսատեսի կողմից, հայտնում է aravot.am-ը։

Հենց այս ներկայացումից հետո ծնվեց Խորեն Լեւոնյանի «Հույս» ալբոմը, որում մեծ մասամբ ընդգրկված են Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի խոսքերով 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված երգերը։ Ո՞վ է Հայաստանը, ի՞նչ ճանապարհ է անցել, հիվանդ է արդյո՞ք հիմա, ի՞նչ է սպասվում նրան․ վիզուալ պատկերներով, դերասանների խաղով ու երաժիշտների կատարմամբ ծնվեց «Ես դեռ ունեմ հույս» ներկայացումը։

«Հերոսուհին՝ ինքը Հայաստանի 3-րդ հանրապետությունն է, որ ծնվեց, ու իր ամբողջ կյանքը՝ սկսած մանկությունից, պատերազմ, սով, էլի պատերազմ, բայց ինքը չի ընկճվում ու միշտ մնում է լուսավոր»․–ասում է Կապանի թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ Քրիստինե Սլոյանը։

Այս ներկայացումը Կապանի դրամատիկական թատրոնի անցած տարվա միակ առաջնախաղը չէր։ Բեմադրվեցին «Գիշատիչների խնջույքը», «Անհաջող գործարքը», «Կոդա»-ն, «Մանչուկն ու Կառլսոնը», «Լոլի Բոբի» ամանորի հեքիաթ-ներկայացումը։ «Շատ նոր ներկայացումներ կլինեին, բայց  հանվեցին դերասանների հիվանդության պատճառով։  Կորոնավիրուսային վիճակը մեզ անկանխատեսելի է դարձնում, քանի որ ներկայացումներ դրվում էին, բայց պրեմիերաները չէին կայանում»,-ասում է թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր