211652_close_icon
views-count63374 դիտում article-date 11:10 27-02-2022

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ավտոլվացման կետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը  Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանն ու Տավուշի քննչական վարչության ավագ քննիչ  Ավետիսյանը:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ  Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ծառայում էր  ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես ֆինանսական մասի պետ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր