211652_close_icon
views-count14367 դիտում article-date 11:44 27-02-2022

Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։

Նմանատիպ նյութեր