211652_close_icon
views-count2760 դիտում article-date 16:20 27-02-2022

Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, անկախ նրանից, թե երբ կավարտվի. hraparak.am

hraparak.am-ը գրում է. Մի քանի օր է՝ Ռուսաստանը լայնածավալ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ազատամարտիկ, նկարիչ Աշոտ Ավագյանի կարծիքով, այս պատերազմով նոր փուլ սկսվեց, եւ, ինչպես շատերն են նկատում, մտնելու ենք երկբեւեռ կամ եռաբեւեռ աշխարհակարգ, որտեղ Ռուսաստանը դառնալու է այդ գերտերություններից մեկը․ «Դեռ պարզ չէ՝ միութենական պետություն կստեղծի, թե ոչ, շատ հավանական է, որ միութենական ձեւաչափով էլ լինի, բայց հիմա Ռուսաստանն իր առաջին խնդիրը կատարում է, որ իրեն ճանաչեն որպես գերտերություն»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մարտավարությանը՝ ռազմական առումով, Ավագյանն ասում է, որ նույնն է, ինչ մեզ հետ անում էր թշնամին 44-օրյա պատերազմում․ «Դա հին եւ հայտնի տակտիկա է ՝ փչացնում են ենթակառուցվածքները, ռազմական օբյեկտները, հարվածեցին նրանց ՀՕՊ-ին։ Պատերազմն իր օրենքներն ունի, ու այդ օրենքներից մեկը սա է, որով առաջ շարժվեցին»։

Թե ինչպիսին պետք է լինի այս օրերին Հայաստանի պահվածքը, դիրքորոշումը, Աշոտ Ավագյանը կեսլուրջ-կեսկատակ նկատում է. «Հայաստան կա՞, որ պահվածք ունենա․․․ հեսա կկանչի էն գյադային, ինչ կասի, սա խելոք-խելոք կլսի, որովհետեւ տարիուկես է՝ մենք այլեւս գործոն չենք, ոչ մի բան ենք․․․»։

Այս օրերին շատ են զուգահեռներ տանում Զելենսկու եւ Փաշինյանի, Ուկրաինայի ու Հայաստանի միջեւ, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ է տեսնում։ «Դե, նույն տեղից ծնված երեւույթ են՝ Արեւմուտքի ծնունդ են, ինչպես որ ժամանակին Սահակաշվիլին էր, նույն բանը Լիբիայում եղավ, նույնը փորձեցին անել Եգիպտոսում, նույն տեխնոլոգիաներն օգտագործեցին, սրանք եկան իշխանության, եւ իրենք իրենց հարցերը փորձեցին լուծել, իսկ ռուսները հանգիստ նստած սպասում էին»։

Աշոտ Ավագյանի կարծիքով, դժվար թե այս պատերազմն ինչ-որ ձեւով ազդի եւ իրավիճակ փոխի Սյունիքում․ «Այս պատերազմը կարող է նույնիսկ ինչ-որ ձեւով առկախել միջանցքի հարցը, որովհետեւ Ուկրաինայում, որպես այդպիսին, խեղճացավ նաեւ Թուրքիան։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի վրա տնտեսապես է անդրադառնալու՝ ավելի վատ ենք ապրելու, թեպետ սրանից այն կողմ էլ ո՞ւր․․․, բայց այդ պատժամիջոցները տնտեսական ասպարեզում Ռուսաստանի վիճակը վատացնելու են, ու քանի որ մենք էլ կապված ենք Ռուսաստանի հետ, բնականաբար, նաեւ մեզ վրա է ազդելու, ավելի է սրվելու սոցիալ-տնտեսական վիճակը»։  

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր