211652_close_icon
views-count1862 դիտում article-date 17:44 28-02-2022

«Պատիվ ունեմ» խմբակցությունում հյուրընկալել են ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պատիվ ունեմ» խմբակցությունում հյուրընկալել են ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով  այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին  Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով  աջակցել Հայաստանում     խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը:  Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք  նպատակահարմա՞ր  է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, եւ ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը: Նա կարեւորել է այդ հարցում  խմբակցության կարծիքն ու օժանդակությունը: Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին,  որպեսզի  նրա աշխատակազմի գործունեությունը  լինի   մասնագիտական  բարձր մակարդակի վրա եւ անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարեւոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձեւավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների  խախտումներին:  Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր