211652_close_icon
views-count1973 դիտում article-date 18:10 28-02-2022

Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ և լիազոր դեսպան դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն:

Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական եւ կծառայի  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության  շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ: Դեսպանը հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք  ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:  Նա կարեւորել է աշխատանքի երկարամյա  փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում,    մատնանշել նաեւ իր նկատած խնդիրները, որոնք  խոչընդոտում են  ժողովրդավարությանը: Սեյրան Օհանյանը կարեւորել է Կանադայի, Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը եւ այլ հարցեր:

նդրադառնալով  Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած  44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից  հասցեական գնահատականների հնչեցումը եւ իրականացված հանցագործություններին  ճիշտ եւ լիարժեք արձագանքելը:

«Պատերազմից հետո էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանությունը եւ նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ եւ մեր սահմաններից  ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով  խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա: 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Նմանատիպ նյութեր